Առաջին տարում «Ստեղծարար Միտք: Բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագրի» հաջողությունից հետո, ուրախ ենք տեղեկացնել միջազգային 12 նոր գործընկերություն ֆինանսավորելու հնարավորության մասին, դրամաշնորհ ստացած կազմակերպությունների ընդհանուր թիվը հասցնելով 50-ի: 

Գործընկերությունները ձևավորվում են Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների  և ստեղծարար հաստատությունների միջև, որոնցից յուրաքանչյուրին տրվում է մինչև 40 հազար բրիտանական ֆունտ գումարի չափով դրամաշնորհ: Այս տարի դրամաշնորհ ստացած կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ ստորև կից փաստաթուղթում: 

Եթե ունեք հարցեր դրամաշնորհների վերաբերյալ, խնդրում ենք դիմել մեր ծրագրային թիմին կամ  Բրիտանական խորհրդի տեղական գրասենյակ: