Թեստն հանձնելու ամսաթվերի ավելի լայն ընտրություն և արդյունքներն ավելի արագ ստանալու հնարավորություն։ 

Ընտրության հնարավորությունը յուրաքանչյուրի ցանկությունն է։ Մենք ավելի դյուրին և հարմարավետ ենք դարձրել IELTS թեստի հանձնումը։ Թղթային տարբերակից բացի, այժմ կարող եք IELTS թեստն հանձնել համակարգչով։ 

Համակարգչային տարբերակը հասանելի է թե՛ակադեմիական, թե՛ընդհանուր IELTS թեստի դեպքում, պատասխանները թղթին գրելու կամ համակարգչով մուտաքագրելու եղանակով։ 

Ի՞նչ հնարավորություններ է տալիս IELTS-ն համակարգչով հանձնելու եղանակը.

  • թեստն հանձնելու ամսաթվերի ավելի լայն ընտրություն
  • թեստային կենտրոնի ընտրություն 
  • ավելի մեծ հարմարավետություն 
  • արդյունքների ավելի արագ`  5-ից 7 օրում ստանալու հնարավորություն 

Ինչպե՞ս է գործում համակարգչային IELTS-ը. 

Եթե ընտրում եք IELTS -ն համակարգչով հանձնելու տարբերակը, ապա լսելու, ընթերցանության և գրավոր բաժինները կհանձնեք համակարգչով։ Բանավոր բաժինը, ինչպես թղթային տարբերակի դեպքում, կանցկացվի դեմ առ դեմ ձևաչափով մասնագետի կողմից, քանի որ վստահ ենք, որ այդ ձևաչափը լեզվի բանավոր հմտությունները գնահատելու ամենաարդյունավետ ձևն է։ 

Թեստի մնացած բաղադրիչները նույնն են`  թե՛ թղթային, թե՛համակարգչային եղանակով հանձնելու դեպքում, այդ թվում`

  • թեստի բովանդակությունը 
  • տևողությունը
  • հարցաշարերը 
  • գնահատումը
  • բանավոր բաժնի ձևաչափը 
  • արդյունքների վկայականը 
  • արդյունքների նույնականացումը 

Իմացե՛ք ավելին համակարգչային IELTS-ի մասին` դիտելով այս տեսաշարը։ 

Թեստը հանձնելու ամսաթվեր

Համակարգչով IELTS հանձնելու հասանելի ամսաթվերը

Եթե ունեք թեստը հանձնելու հատուկ կարիքներ և պահանջներ, առաջակում ենք հանձնել քննության թղթային տարբերակը։  

Չե՞ք գտնում համապատասխան օր թեստին գրանցվելու համար 

Ստուգե՛ք թղթային եղանակով IELTS հանձնելու հասանելի ամսաթվերը: 

Իմացե՛ք ավելին համակարգչով IELTS հանձնելու մասին։