IELTS ընդհանուր թեստ. ապացուցե՛ք, որ տիրապետում եք գործնական և ամենօրյա շփման անգլերենի հմտություններին:
IELTS Ընդհանուր թեստը գնահատում է լեզվի հմտությունը գործնական, ամենօրյա համատեքստում: Առաջադրանքները և վարժանքներն արտացոլում են թե՛ աշխատավայրում, թե՛ առօրյա կյանքում հանդիպող իրավիճակներ:
Հանձնեք այս թեստը, եթե ցանկանում եք՝
- վերապատրաստվել կամ մասնակցել գիտական աստիճան չշնորհող դասընթացների
- աշխատել կամ աշխատանքին առնչվող վերապատրաստում անցնել անգլիախոս որևէ երկրում
- ներգաղթել անգլիախոս որևէ երկիր
- ավելի լավ աշխատանք ձեռք բերել Ձեր երկրում:
- ներգաղթել ՄԹ, հավելյալ տեղեկություններ ձեռք բերեք IELTS ՄԹ վիզաների և ներգաղթի (UKVI) մասին բաժնից այստեղ:
IELTS Ընդհանուր թեստի վճարը կազմում է 97,000 ՀՀ դրամ։
Ի՞նչ է ներառում IELTS թեստի վճարը։ IELTS թեստի վճարն իր մեջ ներառում է նախապատրաստական նյութեր, վարժանքի անվճար թեստեր և ավելին։
Տևողությունը` 2 ժամ 45 րոպե։
Ձևաչափ` թեստը բաղկացած է չորս բաժնից՝ Լսել, ընթերցանություն, գրավոր և բանավոր: Թեստն անցկացվում է Բրիտանական խորհրդի IELTS թեստի պաշտոնական կենտրոնում:
Ձեր բանավոր քննությունը կարող է մնացած բաժինների հետ միևնույն օրն առաջարկվել կամ թեստի օրվանից մինչև մեկ շաբաթ առաջ կամ հետո: Դուք նախապես ծանուցում կստանաք, եթե բանավոր թեստը հիմնական թեստի օրվանից տարբեր օր առաջարկվի:
2021 թ.-ի մայիսից IELTS որոշ թեստային կենտրոններում թեստի բանավոր բաժինը կանցկացվի տեսազանգի միջոցով։ Այս ձևաչափը կապահովի բանավոր բաժնի անցկացման առավել ճկունություն և հասանելիություն։
Թեստ հանձնողները բանավոր բաժինը կհանձնեն IELTS պաշտոնական թեստային կենտրոնում ինքնության հաստատման գործընթացի լիարժեք ապահովմամբ։ Տեսազանգի միջոցով անցկացվող բանավոր թեստը լիովին նույնն է, ինչ դեմ առ դեմ ձևաչափով թեստը, դրա բովանդակության, գնահատման, ժամանակի, հարցերի բարդության, ձևաչափի, ինչպես նաև անվտանգության ապահովման առումով։ Տեսազանգի միջոցով անցկացվող բանավոր թեստը կպահպանի դեմ առ դեմ ձևաչափի հիմնական առանձնահատկությունը։
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար, խնդրում ենք կապ հաստատել Ձեր թեստային կենտրոնի հետ։
Գրանցվեք IELTS ընդհանուր թեստին
Հաջողությունը սկսվում է IELTS-ի հետ։ Եթե Ձեր նպատակը մասնագիտական վերապատրաստում անցնելը կամ որևէ անգլիախոս երկիր ներգաղթելն է, ապա Դուք պետք է հանձնեք IELTS ընդհանուր թեստ:
Բրիտանական խորհուրդը կտրամադրի Ձեզ անհրաժեշտ աջակցություն, որպեսզի կարողանաք թեստը լավ հանձնել: Եթե գրանցվեք մեզ մոտ, ապա անվճար, անսահմանափակ կօգտվեք «Road to IELTS Last Minute» դասընթացից: Այն ներառում է ինը տեսանյութ, որտեղ խորհուրդներ, ինչպես նաև ուսուցողական նյութեր, 100 ինտերակտիվ վարժություն և երկու IELTS ընդհանուր ուսուցման վարժանքի թեստ կտրամադրվի չորս հմտություններից յուրաքանչյուրի համար:
Գտնել IELTS ընդհանուր թեստի ամսաթվեր:
Նախքան թեստին գրանցվելը, խնդրում ենք ճշտել պահանջվող թեստի տեսակն այն կազմակերպությունից, որին դիմում եք։