Մենք ունենք շուրջ 80 տարվա դասավանդման և անգլերենի գնահատման փորձ ողջ աշխարհում: Մենք օգնել ենք մարդկանց ձեռք բերել անգլերենի որակավորում շուրջ 140 երկրներում, ինչը լայն հնարավորություններ է բացել նրանց համար: Սա մեծ փորձ է և նշանակում է, որ եթե հանձնեք անգլերենի թեստը մեր կենտրոնում, ապա կարող եք համոզված լինել, որ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ թեստի գերազանց անցկացման համար:

IELTS քննությունն անգլերենի ամենալայն ճանաչումն ունեցող թեստն է, որի բանավոր բաժինն անցկացվում է դեմ առ դեմ` գնահատելու անգլերենի հաղորդակցման հմտությունները:

Ահա մի քանի հիմնավոր պատճառ, թե ինչու միլիոնավոր մարդիկ IELTS քննությունը հանձնում են Բրիտանական խորհրդում

  • Մասնագիտական աջակցություն:  Ձեզ հասանելի են  նախապատրաստման լավագույն նյութերը` տեսանյութեր, գրքեր և նախապատրաստական դասընթացներ, քննությունը լավ հանձնելու համար:

  • Անվճար նյութեր: Road to IELTS –ը  Բրիտանական խորհրդի նախապատրաստական ամենահայտնի առցանց  դասընթացն է: IELTS-ի գրանցման հաստատումից հետո ստանում եք  30 ժամանոց անվճար ինքնուսույցից օգտվելու հնարավորություն:

  • Քննության անցկացման հարմար օրեր և կենտրոններ: Մենք ունենք ավելին քան 500 քննական կենտրոն մոտ 100 երկրներում: Սա նշանակում է, որ ունեք լայն ընտրության հնարավորություն` որտեղ և երբ հանձնել քննությունը:

  • Պարզ գրանցում: Կատարեք IELTS քննության գրանցումն  առցանց և օգտվեք  վճարման ճկուն համակարգից:

  • Արագ հրապարակվող արդյունքներ: Քննության արդյունքները հասանելի կլինեն թե առցանց, թե թղթային տարբերակով քննության օրվանից հետո` 13-րդ օրը:

Մենք նաև առաջարկում ենք Բրիտանական խորհրդի IELTS մրցանակը, որը ֆինանսական աջակցություն է տալիս ուսանողներին` կրթությունն ստանալ անգլախոս երկրներում: Բացահայտեք ավելին Բրիտանական խորհրդի IELTS մրցանակի ընձեռած հնարավորությունների մասին:

Ինչպես նաև