Արվեստի և հաշմանդամության ներառականության ասպեկտներին առնչվող  տեղեկատվություն կարող եք ստանալ ներքևում հասանելի տարբեր ռեսուրսների միջոցով. 

  1. Անիմացիա, որը կօգնի հասկանալ Հաշմանդամության սոցիալական մոդելը։
  2. Հակիրճ բլոգ, որը կբացահայտի, թե ինչպես է աշխատում Սոցիալական մոդելը։
  3. Լեզուն կարևորագույն գործոն է ներառական միջավայրում։ Եթե վստահ չեք, թե ինչ լեզվով եք հաղորդակցվում, այս բլոգը կօգնի ձեզ։ Հասանելի է նաև առավել ընդգրկուն անդրադարձ թեմային այստեղ։
  4. Հասանելիության ապամիստիկացումն իրենից ներկայացնում է նյութերի փաթեթ` նախատեսված պրոդյուսերների և բեմադրիչների համար։ Դրանք սովորեցնում են, թե ինչպես կարելի է կատարողական արվեստի լսարանին ապահովել առավել մեծ մատչելիություն։
  5. Մարքեթինգ` Ջո Վերենթ «Unlimited Commissions» ծրագրի ավագ պրոդյուսերը բլոգ է հեղինակել, որտեղ մեկտեղել է մարքեթինգային խորհուրդներ և ուղեցույց ոլորտի մասնագետների համար, որը հրատարակվել է «Արվեստի մարքեթինգային ասոցիացիայի» հետ համատեղ։
  6.  Աուդիո նկարագրության մասին անդրադարձ, որը մշակվել է Ֆիոնա Սլաթերի կողմից։
  7. Բրիտանական խորհրդի կայքէջը ներառում է նյութեր, նախատեսված արվեստի ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող մասնագետների և կազմակերպությունների համար, նպատակ ունենալով բացահայտել, թե ինչպես կարող է արվեստը ավելի մատչելի լինել հաշմանդամություն ունեցող կատարողների և  հանդիսատեսների համար։
  8. Կարող եք բաժանորդագրվել Բրիտանական խորհրդի «Արվեստ և հաշմանդամություն» միջազգային էլեկտրոնային տեղեկագրին։
  9.  Մենք ջանում ենք երաժշտական միջոցառումներն առավել հասանելի դարձնել աշխարհով մեկ լսողական և այլ հաշմանդմություն ունեցող անձանց համար, առաջարկելով երեք ներբեռնելի ուղեցույց, որոնք մշակվել են Միացյալ Թագավորությունում։ Յուրաքանչյուր թատերական սրահ, փառատոնի կազմակերպիչ, պրոդյուսեր, խումբ կամ կատարող կշահի ընթերցելով նշյալ ձեռնարկները, որոնք պարունակում են պրակտիկ և ընդօրինակելի խորհուրդներ, համերգներն ու երկույթներն առավել մատչելի դարձնելու համար։ Դրանց հիմնական նպատակն է նման միջոցառումների ժամանակ հասանելիություն ապահովել և ընդգրկել առավել մեծ լսարաններ։ «Վերաբերմունք ամեն ինչ է» ձեռնարկները ստեղծվել են ՄԹ «Կենդանի երաժշության հասանելիություն» բարեգործական ընկերության կողմից։