IELTS registration image

2018 թ հունվարի 1-ից IELTS թեսթերի վճարը կփոփոխվի ստորև ներկայացված սանդղակի համաձայն: 

IELTS - 89,400 ՀՀ դրամ

IELTS UKVI – 134,600 ՀՀ դրամ

IELTS Life Skills – 100,950 ՀՀ դրամ

Նոր սահմանված վճարները պայմանավորված են շուկայի փոփոխություններով, ինչպես նաև կնպաստեն, որպեսզի մատուցենք առավել բարձրակարգ ծառայություն: Այս փոփոխությունները մեզ հնարավորություն  կտան մշակել նոր օժանդակ ծրագրեր և շարունակել մնալ առաջատար՝ որպես անգլերենի ամենապահանջված թեսթ կրթության և համաշխարհային միգրացիայի համար:

 

Կարևոր հաղորդագրություն

Խնդրում ենք հաշվի առնել, որ կան որոշ կայքեր, որոնք հանդես են գալիս որպես Բրիտանական խորհրդի IELTS թեստի գրանցման հարթակ: Այդ կայքերը մեզ հետ որևէ առնչություն չունեն և մենք որևէ պատասխանատվություն չենք կրում: 

Ցանկացած անձնական տեղեկություն տեղադրելուց առաջ, խնդրում ենք հավաստիանալ, որ դուք օգտագործում եք մեր անվտանգ օնլայն գրանցման համակարգը: Ստուգեք նաև, որպեսզի British Council բառեր գրված լինեն ճիշտ:

1. Կարդացեք թեկնածուների համար նախատեսված տեղեկատվությունը

Ներբեռնեք և կարդացեք «Information for Candidates» գրքույկը, որը պարունակում է կարևոր տեղեկատվություն քննության ֆորմատի, առաջադրանքների  և արդյունքների վերաբերյալ: Խնդրում ենք հաշվի առնել, որ IELTS քննությունը խորհուրդ չի տրվում հանձնել 16 տարեկանը չլրացած անձանց:

2. Ճշտեք, թե քննության որ մոդուլն է Ձեզ հարկավոր հանձնել

Կա թեստի երկու մոդուլ` IELTS ակադեմիական և IELTS ընդհանուր: Մեր ուցեցույցը  կօգնի Ձեզ կողմնորոշվել, թե քննության որ մոդուլն է Ձեզ հարկավոր:

3. Ստուգեք IELTS քննության անցկացման օրերը

IELTS քննության անցկացման օրերը և վայրը

Քննության համար սահմանված տեղերը սահմանափակ են, ուստի խորհուրդ ենք տալիս գրանցվել քննության օրվանից առնվազն երկու ամիս առաջ: Հավանական է , որ սահմանված վերջնաժամկետից հետո էլ գրանցման ազատ տեղեր լինեն: Հետևեք մեր առցանց գրանցման համակարգին` ծանոթանալու քննության օրերի և տեղերի մասին տեղեկատվությանը:

Տեղեկացնում ենք, որ քննության լսելու, ընթերցանության և գրավոր բաժինները տեղի են ունենում նույն օրը` հիմնական քննության օրը: Բանավոր բաժինը կարող է նշանակվել հիմնական քննությանից յոթ օր առաջ, նույն կամ հաջորդ օրը: Մասնակիցներին կուղարկվի էլ. հաղորդագրություն բանավոր քննության օրվա վերաբերյալ բանավոր քննությունից առնվազն երեք աշխատանքային օր առաջ: 

4. ԱՌՑԱՆՑ ԳՐԱՆՑՈՒՄ

Օգտվեք առցանց գրանցման համակարգից թեստին գրանցվելու համար: Խնդրում ենք վստահ լինել, որ կարող եք տրամադրել քայլ հինգում նշված փաստաթղթերը և կարող եք կատարել քայլ վեցում նշված վճարման ձևերը: 

5. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵՔ ԵՎ ՈՒՂԱՐԿԵՔ ՁԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ 

Խնդրում ենք սկանավորել և ուղարկել ստորև նշված փաստաթուղթը գրանցման ընթացքում:

  • Անձը հաստատող փաստաթղթի գունավոր սկանը
  • Եթե վճարումը կատարել եք բանկային փոխանցմամբ, ապա մեզ ուղարկեք վճարման կտրոնի սկանավորված տարբերակը` ուղարկելով այն exams@britishcouncil.am հասցեին:

6. ՎՃԱՐՈՒՄ

Քննության արժեքն է 89400 դրամ 2018 թվականին: Դուք կարող եք վճարել Visa/Master card-ով առցանց  գրանցման համակարգի միջոցով, ինչպես նաև բանկային փոխանցմամբ: Մեր տվյալներն են`

HSBC Bank Armenia

001-146026-050

Պատճառը` Վճարում IELTS քննության համար (անուն ազգանուն) կողմից

Մեզ ուղարկեք վճարման կտրոնի սկանավորված տարբերակը` ուղարկելով այն exams@britishcouncil.am հասցեին:

Վճարման հնարավորություն ՍԵՖ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպության աջակցությամբ

Բրիտանական խորհուրդը հնարավորություն է տալիս վճարումը կատարել մասնաբաժիններով ՍԵՖ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպության (SEF International UCO) հետ համագործակցաբար մշակված և իր տեսակի մեջ առաջին վարկային ծրագրի միջոցով: Այս հնարավորությունը հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են հանձնել IELTS քննությունը:  

Ծրագիրը հնարավոր է դարձել Kiva միջազգային ոչ առևտրային կազմակերպության շնորհիվ, որի նպատակն է միկրոֆինանսավորման զարգացման միջոցով նվազեցնել աղքատությունը ողջ աշխարհում: ՍԵՖ-ը Վորլդ Վիժն միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից հիմնադրված վարկային կազմակերպություն է, որը 2010թ.-ից ի վեր հանդիսանում է Kiva-յի հայաստանյան երեք գործընկերներից մեկը: Մանրամասների համար զանգահարեք 010552945 ն.հ. 5101:

7.  ԱՎԱՐՏԵՔ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Մենք պետք է ստանանք բոլոր փաստաթղթղերը հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե մենք չստանանք փաստաթղթերը, ապա ստիպված կլինենք դադարեցնել գրանցումը:

Քննության արդյունքների հավելյալ վկայականներ

Եթե ցանկանում եք, որպեսզի քննության արդյունքն ուղարկվի որևէ համալսարան կամ կրթական հաստատություն, ապա գրանցման համապատասխան բաժնում կարող եք լրացնել հինգ հաստատության անվանումn ու համապատասխան փոստային հասցեները, որոնց Ձեր գնահատականը կուղարկվի անվճար:

8.  Գրանցում լրացնելուց հետո

Գրանցումից հետո Դուք կստանաք ավտոմատ հաղորդագրություն, որտեղ կտրամադրվեն համապատասխան տվյալներ անվճար առցանց Road to IELTS դասընթացից օգտվելու համար:

  • Քննության հիմնական օրվանից երեք օր առաջ Ձեզ կուղարկվի էլ. հաղորդագրություն, որտեղ նշված կլինի քննության  ժամը և հասցեն:

Մանրամասների համար կարող եք դիմել մեր քննական ծրագրերի բաժին:

Հատուկ կարիքներ ունեցող թեկնածուներ

IELTS-ն անաչառ քննություն է և անգլերենի իմացությունը գնահատում է օբյեկտիվ` անկախ այն հատուկ կարիքից, որ կարող եք ունենալ: Մենք կարող ենք օգնել Ձեզ հանձնել քննությունն այնպիսի պայմաններում, որը Ձեզ անհրաժեշտ է, եթե Դուք ունեք հատուկ կարիք: Օրինակ` մենք օգնում ենք տեսողության, լսողության խնդիրներ, կամ դիսլեքսիա ունեցող մարդկանց հանձնել քննությունն իրենց անհրաժեշտ պայմաններում:

Հատուկ կարիքներ ունեցող անձինք պետք է  կապ հաստատեն մեզ հետ քննության  ընտրած ամսաթվից առնվազն երեք ամիս առաջ` տեղեկանալու պայմանների մասին:

Քննության վճարի փոխհատուցում

Քննության վճարի փոխհատուցման համար դիմելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ փոխհատուցման կարգին:

Եթե դիմում եք փոխհատուցման հաստատված քննության օրվանից հինգ շաբաթ առաջ, ապա կստանաք վճարված գումարը, որից պահվում է 22,500 ՀՀ դրամ որպես վարչական գումար:

Եթե դիմումը ներկայացնում եք քննության օրվանից հինգ շաբաթվա ընթացքում, ապա գումարը չի փոխահատուցվում: Դիմումը կդիտարկվի միայն այն դեպքում, եթե ներկայացվի հարգելի պատճառը հաստատող տեղեկանք: Այս դեպքում պետք է լրացնել համապատասխան դիմումի ձևը (PDF 42kb) և ներկայացնել համապատասխան տեղեկանք: Տեղեկացնում ենք, որ այս փաստաթղթերը կարող են ներկայացվել քննության օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Տեղափոխել քննության օրը

Քննության օրը  տեղափոխելու համար  հարկավոր է դիմել հաստատված քննության օրվանից հինգ շաբաթ առաջ: Դիմելու համար հարկավոր է լրացնել համապատասխան դիմումի ձևը:

Ինչպես նաև