Study in Australia

Հանձնեք  IELTS, որպեսզի ապացուցեք, որ անգլերենի Ձեր իմացությամբ կարող եք սովորել, աշխատել և ներգաղթել Ավստրալիա: Մոտ 900 բուհեր և ծրագրեր ընդունում են IELTS–ի քննական արդյունքները որպես անգլերենի տիրապետման ապացույց:

Սովորեք կամ աշխատեք Ավստրալիայում

Ավստրալիայի համալսարաններն ու կազմակերպություններն ընդունում են, որ IELTS-ն անգլերենի իմացության իրական ապացույց է: Քննությունը նախագծել են անգլերենի գնահատման առաջատար փորձագետները:

Մեր առցանց որոնման համակարգը տալիս է ամբողջական տեղեկություն ավստրալիական այն կազմակերպությունների մասին, որոնք ընդունում են IELTS-ը: Իմացեք ավելին Ավստրալիայում ուսանելու մասին այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են Study in Australia-ն:

Ներգաղթել Ավստրալիա 

IELTS-ը ներգաղթի գործընթացի անբաժանելի մասն է, որն անցկացվում է  Australia Migration Visa-ի հովանու ներքո:

Քննությունը պարտադիր է հիմնական  հայտատուի, ինչպես նաև ամուսնացած, խնամքի տակ գտնվող 18 տարեկանից բարձր անձանց համար: Նախքան  IELTS-ին գրանցվելը, Դուք պետք է ստուգեք քննական արդյունքները, ինչպես նաև ընտրեք այն մոդուլը, որն անհրաժեշտ է:

Իմացեք ավելին ներգաղթի և ուսանողական վիզայի տրամադրման ընթացակարգի մասին՝ այցելելով  Australian Government Department of Immigration and Citizenship  կայքը:

Այլ լինքեր