Studying abroad planning advice

Ձեր նախընտրած երկրում կրթություն ստանալը պահանջում է մանրակրկիտ կազմակերպում: Օգտվեք մեր ցանկից Ձեր առաջընթացն ստուգելու համար:  

Պետք է պատրաստվել կրթական հաստատություն դիմելուց 3 տարի առաջ 

Գտեք Ձեր նախընտրությամբ քոլեջ կամ համալսարան և ստուգեք IELTS-ի Ձեզ անհրաժեշտ տարբերակը և պահանջվող միավորները: Պարզեք, թե ինչպես պետք է գրանցվել  IELTS-ի համար:

Պահպանեք ակադեմիական բարձր առաջադիմությունը Ձեր  ընթացիկ ուսումնական հաստատությունում:

Գտեք IELTS-ի մոտակա քննական կենտրոնը, ճշտեք Ձեզ հարմար քննական  ամսաթիվը և գրանցվեք քննության համար: Դուք պետք է պլանավորեք հանձնել քննությունը կրթական հաստատություն ընդունվելուց շուրջ 12–14 ամիս առաջ:

Սկսեք պատրաստվել IELTS-ին, նույնիսկ եթե անգլերենը Ձեր մայրենին է: Ծանոթացեք ֆորմատին և քննական թեստին: Պարզեք՝ պահանջում են արդյոք Ձեր նախընտրած ուս. հաստատություններն ընդունելության քննություն:

15-18 ամիս կրթական հաստատություն ընդունվելուց առաջ

Ուսուցման մասին տեղեկություններին ծանոթացեք այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են ՝  

Թայլանդում սովորելու համար  կարող եք այցելել  համալսարանների` միջազգային ծրագրերի համար նախատեսված  պաշտոնական կայքեր:

12–14 ամիս կրթական հաստատություն  ընդունվելուց առաջ

Հանձնեք IELTS-ը և ստացեք պատասխանը 13 օրվա ընթացքում: Օգտվեք մեր դասընթացներից և ռեսուրսներից` պարզելու, թե ինչպես բարելավել և հասնել պահանջվող միավորին:

Պատրաստեք թղթապանակ Ձեր նախընտրած յուրաքանչյուր ուս. հաստատության համար, որպեսզի  կարողանաք կառավարել բոլոր տեսակի փաստաթղթերը՝ նամակագրությունը, անդորրագրերը: 

Ուշադրությամբ կարդացեք դիմում-հայտերի նյութերը և լրացրեք սահմանված ժամկետներում: Ստեղծեք օրացույց ժամկետին հետևելու համար:

1012 ամիս կրթական հաստատություն ընդունվելուց առաջ

Լրացրեք Ձեր նախընտրած համալսարանի դիմում - հայտը:

Լուծեք ֆինանսական աջակցության և կրթաթոշակային հարցերը:

Ստուգեք վիզա ստանալու պայմանները:

6–9 ամիս առաջ

Այս փուլում Դուք պետք է իմանաք, թե որ ուսումնական հաստատություններն են Ձեզ ընդունել:

3 ամիս առաջ

Համոզվեք, որ վիզայի գործընթացն ինչպես հարկն է առաջ է ընթանում:

Այլ հղումներ