Study in the USA

Հանձնեք IELTS, որպեսզի ապացուցեք, որ ԱՄՆ-ում սովորելու համար տիրապետում եք անգլերենին: Շուրջ 3000 բուհեր և ծրագրեր ԱՄՆ-ում ընդունում են IELTS–ի քննական արդյունքները որպես անգլերենի տիրապետման ապացույց:

ԱՄՆ-ի հիմնական ուսումնական հաստատություններն ընդունում են, որ  IELTS-ն անգլերենի իմացության իրական ապացույց է:

  • IELTS -ն ընդունվում է ԱՄՆ-ի լավագույն 25 համալսարանում:
  • IELTS-ն ընդունվում է Ivy League քոլեջների կողմից:

IELTS-ն  օգտագործվում է ԱՄՆ-ի 50 լավագույն համալսարանների ծրագրերում արտասահմանյան ուսանողների համար:

Ամերիկյան համալսարանների կարծիքը IELTS-ի մասին

«Կարծում եմ՝ IELTS-ը լավագույն թեստն է, այդ իսկ պատճառով Կանզասի պետական համալսարանն օգտագործում է այն »:
Կանզասի պետական համալսարան, Միրանդա Ասեբեդո

«Նախքան IELTS-ի ընդունումը որպես TOEFL-ի այլընտրանք, ես ինքս մասնակցեցի քննությանը և կարող եմ վկայել դրա խստության մասին»:
Կոլումբիայի համալսարան, Նյու Յորք,  Ջեյմս Ֆ. Մինթեր

«Ընդունել ենք  IELTS-ը 2002 -ին և զգում ենք, որ անգլերենի իմացությունն ստուգող հրաշալի քննություն է: Գոհ ենք հատկապես բանավոր խոսքի բաժնից»:
Մինեսոտայի համալսարան,  Դին Ցանտիր

«Միջազգային հասանելության շնորհիվ IELTS-ը դարձավ գրավիչ տարբերակ:  Մենք գոհ ենք մեր միջազգային դիմորդների արձագանքներից»:

UCLA –ի ընդունելությունների տնօրեն, Դանիել Ջ. Բենեթ

Այլ հղումներ