Ի՞նչ է ՄԹ Վիզաների և ներգաղթի համար (UKVI) թեստը
Եթե Միացյալ Թագավորությունում աշխատելու կամ ուսանելու տարբերակներ եք փնտրում, հնարավոր է, ՄԹ վիզայի և անգլերենի պահանջվող մակարդակը ապացուցող թեստ ներկայացնելու անհրաժեշտություն առաջանա: Անգլերենի իմացության այս թեստերն հաստաված են ՄԹ Ներքին գործերի նախարարության կողմից (SELT), դրանց թվում են IELTS ՄԹ վիզայի և ներգաղթի համար (UKVI) կամ IELTS Կյանքի հմտություններ (Life Skills) թեստերը:
Ո՞րն է IELTS և IELTS ՄԹ Վիզաների և ներգաղթի համար (UKVI) թեստերի տարբերությունը:
IELTS և IELTS ՄԹ Վիզաների և ներգաղթի համար (UKVI) թեստերը նույնն է բովանդակության, ձևաչափի, դժվարության մակարդակի և գնահատման տեսանկյունից: Այնուհանդերձ, թեստի արդյունքների վկայականի ձևաթղթերը փոքր-ինչ տարբեր են և ներառում են տեղեկատվություն այն մասին, որ թեստն հանձնել եք IELTS UKVI-ի պաշտոնական կենտրոնում, որը հաստատված է ՄԹ Ներքին գործերի նախարարության կողմից:
Ո՞ր ձևաչափի թեստ է անհրաժեշտ հանձնել:
Եթե ուսանող եք, խնդրում ենք նախքան գրանցվելը Ձեր համալսարանից, քոլեջից կամ դպրոցից ճշտել, թե որ թեստն է պահանջվում տվյալ հաստատության կողմից։
Եթե դիմելու եք ուսանողական վիզայի (Tier 4) բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ուղղակիորեն բակալավրի կամ ասպիրանտական աստիճան ստանալու այնպիսի համալսարանում, որը Tier 4 հովանավոր է, Դուք պետք է բավարարեք անգլերենի այն մակարդակը, որը սահմանվել է տվյալ հաստատության կողմից: Բրիտանական բոլոր համալսարանները և քոլեջները ընդունում են IELTS ակադեմիական թեստի արդյունքները: Սա նշանակում է, որ հնարավոր է IELTS UKVI (ակադեմիական) թեստ հանձնելու կարիք չառաջանա, փոխարենը ներկայացնեք IELTS ակադեմիական թեստի արդյունքները:
Եթե ուսանող չեք, խնդրում ենք նախքան թեստին գրանցվելը ճշտել պահանջվող թեստի տեսակը կազմակերպությունից, որին դիմում եք։
Մենք առաջարկում ենք IELTS ՄԹ Վիզաների և ներգաղթի համար (UKVI) թեստեր Երևանում գտնվող մեր թեստային կենտրոնում
Թեստ | Նկարագրություն | Վճար |
IELTS ՄԹ Վիզաների և ներգաղթի համար (UKVI) ակադեմիական թեստ | Հանձնեք այս թեստը, եթե այն պահանջվում է համալսարանի կամ կազմակերպության կողմից, որին դիմում եք: | 109,000 ՀՀ դրամ |
IELTS ՄԹ Վիզաների և ներգաղթի համար (UKVI) ընդհանուր թեստ | Այս թեստը նրանց համար է, ովքեր ցանկանում են ՄԹ ներգաղթելու կամ ՄԹ-ում վերապատրաստվել կամ ուսանել գիտական աստիճան չշնորհող ծրագրերում: | 109,000 ՀՀ դրամ |
IELTS Կյանքի հմտություններ A1 | Հանձնե՛ք այս թեստը, եթե Դուք կարիք ունեք ապացուցելու Ձեր անգլերենի բանավոր և լսելու հմտությունները ՄԹ վիզաների և ներգաղթի դիմելելիս՝ | 93,500 ՀՀ դրամ |
IELTS Կյանքի հմտություններ B1 | Հանձնե՛ք այս թեստը, եթե պահանջվում է ներկայացնել անգլերենի բանավոր և լսելու հմտությունների վերաբերյալ ապացույց ՄԹ վիզաների և ներգաղթի դիմելիս անորոշ ժամկետով մնալու կամ քաղաքացիության համար: | 93,500 ՀՀ դրամ |
Ի՞նչ է ներառում IELTS թեստի վճարը։ IELTS թեստի վճարն իր մեջ ներառում է նախապատրաստական նյութեր, վարժանքի անվճար թեստեր և ավելին։
IELTS UKVI թեստի հանձնումը Բրիտանական խորհրդում
IELTS ՄԹ Վիզաների և ներգաղթի համար (UKVI) (ակադեմիական և ընդհանուր) թեստերը, ինչպես նաև IELTS Life Skills թեստերը կազմակերպվում են UKVI-ի կողմից հաստատված կենտրոններում: Բրիտանական խորհուրդը UKVI հաստատված թեստերի անցկացման կենտրոններ ունի ողջ աշխարհում: Գրանցվելիս դուք կարող եք ընտրել թեստը թղթային եղանակով կամ համակարգչով հանձնելու տարբերակը։